ԼՐԱՀՈՍ
06 Mar 2024

«Հայաստանի ղեկավարությունը ցուցադրաբար խզում է Ռուսաստանի հետ կապերը»․ Կոնստանտին Զատուլին

«Հայաստանի ղեկավարությունը ցուցադրաբար խզում է Ռուսաստանի հետ կապերը»․ Կոնստանտին Զատուլին

Հայաստանի կառավարությունը ցուցադրաբար խզում է Ռուսաստանի հետ կապերը, «Ռիա Նովոստի»-ին ասել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը՝ արձագանքելով ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանի հայտարարությանը, թե «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու «անհրաժեշտության» մասին Հայաստանը պաշտոնապես ծանուցել է Ռուսաստանին։ 

«Հայաստանի ղեկավարությունը ցուցադրաբար խզում է Ռուսաստանի հետ կապերը, առիթներ է փնտրում, նրանց մի քայլին մյուսն է հաջորդում, դա համապատասխանում է նրանց վարած քաղաքականությանը։

Կարծում եմ՝ «Զվարթնոցով» ամեն ինչ չի ավարտվի։ Ինչ էլ հիմա ասեն, նրանք, միևնույն է, աստիճանաբար իրականացնում են այն, ինչի մասին մենք նախազգուշացնում էինք․ օրինակ՝ ՀԱՊԿ-ից դուրս գալը։

Իսկ դրանից հետո էլ Գյումրիում ռուսական ռազմաբազան դուրս բերելու հարցը կբարձրացնեն»,- ասել է Կոնստանտին Զատուլինը։

Աղբյուրը՝ Aysor.am