ԼՐԱՀՈՍ
06 Mar 2024
«Վստահ եմ, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում դժվարությունները կանցնեն»․ Պեսկով
Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում դժվարությունները կանցնեն, երկու երկրների համագործակցությունը բացարձակապես փոխշահավետ է։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ТАСС-ը։
«Ամենամոտ հարևանները կարող են ունենալ մի շրջան, երբ հարաբերությունները կարող են սրվել, բայց դրա համար անհրաժեշտ է քաղաքական կամք, մենք ունենք դա մեր կողմից, կառուցողականություն և հեռատեսություն, երկու երկրների ղեկավարների քաղաքական հեռատեսությունը, մենք էլ ունենք դա մեր կողմից։ Ուստի վստահ եմ, որ այս բոլոր դժվարությունները կանցնեն, Ռուսաստանի և Հայաստանի համագործակցությունը բացարձակապես փոխշահավետ է»,- ասել է Պեսկովը։
Աղբյուրը՝ Yerkir.am