««Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը կիրականացվի Հայաստանի Հանրապետության 10 մարզերում»․ Մետաքսե Հակոբյան
Արցախի Հանրապետության «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը տեղեկացնում է․
«Սիրելի հայրենակիցներ, սիրելի արցախցիներ, հայեր.
Սիրով տեղեկացնում ենք, որ «Արդարություն և վերադարձ» հայ ազգային և մշակութային արժեքների պահպանման ՀԿ-ն մշակել և շուտով կմեկնարկի լայնամասշտաբ ծրագիր, որի նպատակն է լսելի դարձնել արցահայության ձայնը:
«Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը կիրականացվի Հայաստանի Հանրապետության 10 մարզերում, ծրագրին կմասնակցեն բռնի տեղահանված մեր երիտասարդները, որոնք հնարավորություն կունենան բարձրաձայնել իրենց խնդիրներն ու այն բոլոր մտքերը, որոնք այս ընթացքում կուտակվել ու հրատապ լսելիություն են պահանջում։
Ծրագրի նպատակն է՝
✓ Լսել և լսելի դարձնել արցախահայության ձայնը:
✓ Վեր հանել Հայաստանում բնակություն հաստատած՝ բռնի տեղահանված արցախցիների խնդիրները:
✓ Քննարկել և իմի բերել այն բոլոր հնարավոր տարբերակներն ու ուղիները, որոնք կարող են օգնել բոլորիս՝ վերադառնալ Արցախ:
✓ Քննարկել այս պահին տիրող իրավիճակը:
✓ Հասկանալ, թե ի՞նչ խնդիրների են բախվում արցախցի երիտասադրները Հայաստանում և գտնել դրանց լուծման ճանապարհային քարտեզը:
Ծրագրի ավարտին ՀԿ-ն հանդես կգա մամուլի ասուլիսով, որի ընթացքում կներկայացվի քննարկումների ամփոփ պատկերը:
Աշխատանքների արդյունքները կներկայացվի ՀՀ կառավարությանը, միջազգային կազմակերպություններին և բարերարներին՝ հետագա ծրագրերի իրականացման նպատակով:
Համագործակցության ենք հրավիրում շահագրգիռ կազմակերպություններին և բոլոր սրտացավ մարդկանց, ովքեր որևէ կերպ կցանկանան աջակցել այս ծրագրի իրականացմանը:
ԶԼՄ-ների լուսաբանման համար հանդես կգանք հայտարարությամբ:
Սիրով՝ ձեր Մետաքսե Հակոբյան
Հարցերի և համագործակցության համար՝
«Արդարություն և վերադարձ» հայ ազգային և մշակութային արժեքների պահպանման ՀԿ
Ք. Երևան, Արա Սարգսյան 6
ՀՎՀՀ - 01345514
Հեռ. +37497212297, +37497230043, +37493409525
e-mail – [email protected]
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ
EUR/ ԵՎՐՈ - 1510004856460461
AMD /ՀՀ դրամ - 1510015231181195
RUB /Ռուսական ռուբլի - 1510008906256238
USD /ԱՄՆ դոլար – 1510016044964931»