ԼՐԱՀՈՍ
04 Mar 2024
«Կարող է ունենալ սարսափելի հետևանքներ»․ Զախարովան հայտարարել է, որ Գերմանիայում ապազգայնացումը չի ավարտվել
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ գերմանացի բարձրաստիճան սպաների խոսակցության գաղտնալսված ձայնագրությունները ցույց են տալիս, որ Գերմանիայի ապազգայնացումը չի ավարտվել, հայտնում է KP.RU-ն։
Նրա խոսքերով՝ այսպիսի իրավիճակը, եթե չփոխվի, վտանգավոր կլինի Գերմանիայի համար։
«Ամենահրեշավորն այն է, և սա փաստ է, կարող եք ստուգել, եթե ոչինչ չարվի, եթե այդ գործընթացը չկանգնեցվի հենց գերմանացի ժողովրդի կողմից, ապա առաջին հերթին սարսափելի հետևանքների կհանգեցնի հենց Գերմանիայի համար», - հայտարարել է նա:
Աղբյուրը՝ Yerkir.am