ԼՐԱՀՈՍ
04 Mar 2024
«Հայաստանի ու Իրանի միջև անվտանգային պայմանագրի կնքման մասին տեղեկություն չունեմ»․ Քանանի
Իրանի և Հայաստանի միջև անվտանգային պայմանագրի կնքման մասին մամուլում շրջանառվող լուրերի մասին IRdiplomacy-ի հարցին՝ Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին նշել է. «Ես նման պայմանագրի կնքման մասին տեղեկություն չունեմ։ Իրանի ու Հայաստանի հարաբերությունները կառուցողական են և հիմնված փոխադարձ շահերի վրա՝ տարածաշրջանի անվտանգության ու կայունության ամրապնդման շրջանակներում»։
Խոսելով «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ նա ընդգծել է. «Այս հարցում մեր դիրքորոշումը բազմիցս արտահայտել ենք։ Այդ դիրքորոշումը չի փոխվել և չի փոխվելու»։
Փոխանցում է Yerkir.am-ը