ԼՐԱՀՈՍ
04 Mar 2024

««Այսպես շարունակելու դեպքում, գուցեև կորցնենք»,-ասաց զրուցակիցս»․ Սենոր Հասրաթյան

««Այսպես շարունակելու դեպքում, գուցեև կորցնենք»,-ասաց զրուցակիցս»․ Սենոր Հասրաթյան

Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի գնդապետ Սենոր Հասրաթյանը գրում է.

«-Հայ ժողովուրդն իր պատմության տարբեր հանգրվաններում տեսել է և՜ պատերազմներ, և՜ բնական աղետներ, և՜ գաղթ ու կոտորած, և՜ պետականության կորուստ, և՜ Հայրենիք հանձնված, և՜ թշնամու երախում թողնված գերեզմաներ ու սրբավայրեր, և՜... և՜... և՜...,-դառնացած ասում է ընկերս ու ավելացնում.-Բայց որ նշված ու չնշված արհավրքներն՝ իրենց համահավաք բովանդակությամբ, կարող էին տեղի ունենալ մեկ սերնդի հետ, և այդ սերունդը հենց մենք պիտի լինեինք, դա, իրոք, բացառիկ է...

-Բայց մեր սերունդը բացառիկ է նաև նրանով, որ այդ բոլոր արհավիրքների ականատեսն ու կրողը լինելով հանդերձ, միաժամանակ կարողացել է կերտել երկու անկախ պետականություն,-փորձում եմ լավատեսություն հաղորդել մեր զրույցին...

- Որոնցից մեկն, ավա՜ղ, արդեն չկա, իսկ մյուսն, այսպես շարունակելու դեպքում, գուցեև կորցնենք,-ասաց զրուցակիցս և...

Եվ հետո տիրեց լռություն... Անհասցե լռություն...»