ԼՐԱՀՈՍ
04 Mar 2024

Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանն ազատ արձակվեց կալանքից

Տիրան Խաչատրյանի խափանման միջոցը փոխվեց: Դատարանի որոշմամբ՝ նա ազատ արձակվեց կալանքից։ Նրա նկատմամբ կկիրառվի գրավ՝ 5 մլն դրամի չափով, որն անհրաժեշտ է վճարել եռօրյա ժամկետում:

Նրա պաշտպանական թիմը պնդում էր՝ Տիրան Խաչատրյանի կալանավորումը քաղաքական իշխանությունների հասցեին նրա խիստ և պարբերական քննադատությունների համար նրան պատժելու թաքնված շարժառիթ ունի։

Հիշեցնենք, որ գեներալ-լեյտենենանտ Տիրան Վազգենի Խաչատրյանը բարձրագույն ռազմական կրթությամբ զինվորական է, Հայոց բանակում ծառայել է 1991-2021 թվականներին՝ զբաղեցնելով Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում և Հայաստանի Հանրապետության զինված ուժերում բարձր պաշտոններ։ Ռազմական գործում ունեցած նշանակալի հաջողությունների և անբասիր ծառայության համար պարգևատրվել է բարձրագույն՝ Հայրենիքի շքանշանով (ՀՀ ազգային հերոսի կոչում), Մարտական խաչ երկրորդ աստիճանի, ինչպես նաև ՀՀ և ԱՀ Մարտական ծառայության բազմաթիվ մեդալներով։

Տիրան Խաչատրյանը ազատ արձակվեց կալանքից

Աղբյուրր՝ ABC MEDIA