«Տիրան Խաչատրյանին կալանքի տակ պահելը պարզապես անիմաստ է». փաստաբան
Մենք պնդում ենք, որ ի սկզբանե էին բացակայում կալանքի հիմքերը։ Միջնորդությամբ հանդես կգա դատախազը, կհասկանանք հանրային մեղադրողը ինչ դիրքորոշում ունի։ Մեր միջնորդությունը վերաբերելու է Տիրան Խաչատրյանինկատմամբ այլընտրանքային խափանման միջոց կիրառելը։
Կալանքի տակ պահելը պարզապես անիմաստ է։ Իսկ եթե անիմաստ է, այսինքն չի բխում օրենքով նախատեսված տվյալ խափանման միջոցի նպատակներից և անհրաժեշտություններից, դառնում է պատիժ։ Այս մասին դատական նիստի ընդմիջմանը նշեց փաստաբան Վարազդատ Հարությունյանը։
Նշենք, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Աբովյան նստավայրում ընթանում է գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի գործով առաջին դռնբաց դատական նիստը՝ նախագահությամբ դատավոր Դիանա Ղուկեյանի։ Տիրան Խաչատրյանին առաջադրված է «զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարած լինելու» մեղադրանքը։
Աղբյուրը՝ Yerkir.am