«Համոզված չեմ, որ նույն այդ հայը երեկ հիշել է 36 տարի առաջ Սումգայիթում սպանդի ենթարկված իր հայրենակիցների հիշատակը...»․ Սենոր Հասրաթյան
Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի գնդապետ Սենոր Հասրաթյանը գրումէ.
«Այսօր առավոտից, երկրի ղեկը «վարողները»՝ իրար հերթ չտալով, «հարգանքի տուրք» են մատուցում մարտի 1-ի զոհերի հիշատակին... 16 տարի առաջ նրանց չհաջողվեց անել այն, ինչ «հաջողվեց» անել դրանից 10 տարի հետո... Արդյունքում ունեցանք հայաթափված Արցախ, 5000-ից ավելի զոհ, 150.000 անտուն ու գաղթական ժողովուրդ, մաս-մաս Հայաստանից օտարվող տարածքներ և դեպի անհայտություն տանող անորոշություն...
... Մտածում եմ, գոնե այս ամենից հետո հայը հասակացե՞լ է, որ այն, ինչ ուզում էին կատարել 2008թ. մարտի 1-ին, հետևանքը լինելու էր նույնը, ինչ 2018թ. ապրիլի 23-ից հետո... Մտածում եմ և... կասկածում... Կասկածում եմ, որովհետև համոզված չեմ, որ նույն այդ հայը երեկ հիշել կամ, առավել ևս, հարգանքի տուրք է մատուցել ուղիղ 36 տարի առաջ Սումգայիթում սպանդի ենթարված իր հայրենակիցների հիշատակին...»