«Այն, ինչ անում է Արևմուտքը, սպառնում է դառնալ միջուկային զենքի կիրառմամբ հակամարտություն»․ Պուտինի ելույթի առանցքային կետերը․ ABC MEDIA
Ռուսաստանի պաշտպանական հատվածի զարգացման նախկին բոլոր պլանները կատարվել են:
Այն ամենը, ինչ հնարում է Արևմուտքը, իսկապես սպառնում է դառնալ միջուկային զենքի օգտագործմամբ հակամարտություն, իսկ դա քաղաքակրթության ոչնչացում է նշանակում:
Ռուսաստանցիների բացարձակ մեծամասնությունն աջակցում է հատուկ գործողությանը: Որևէ մեկին թույլ չենք տա միջամտել մեր ներքին գործերին:
Փորձեցին թուլացնել Ռուսաստանը ներսից, բայց սխալ հաշվարկեցին, Ռուսաստանն ապացուցեց, որ կարող է պատասխանել ցանկացած մարտահրավերի։
Արևմուտքը փորձում է Ռուսաստանին ներքաշել սպառազինությունների մրցավազքի մեջ, ինչպես 1980-ականներին ԽՍՀՄ-ի դեպքում էր։
Ռազմավարական միջուկային ուժերը գտնվում են լիարժեք պատրաստության վիճակում։
ՌԴ-ում նոր զինատեսակների վրա աշխատանքները շարունակվում են, շուտով կլսեք դրանց մասին։
Տիեզերքում ենթադրյալ ռուսական միջուկային զենքի մասին լուրերն անհրաժեշտ են ԱՄՆ-ին, որ ՌԴ-ին իրենց շահավետ բանակցությունների մեջ ներգրավեն։ Սրանք անհիմն մեղադրանքներ են Ռուսաստանի հասցեին։
Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցությունների գնալ քաղաքական կայունացման համար, բայց ՄՆ ներկա իշխանությունների խոսակցությունները դրան չեն նպաստում։
Աղբյուրը՝ ABC MEDIA