ԼՐԱՀՈՍ
28 Feb 2024

«Արցախի հերոս, Արցախյան առաջին պատերազմի ժամանակ վիրավորված գեներալը՝ տուռնիկից կախված, ախր ինչի՞ է դա լուսաբանվում, գեներալը չի կարա տուռնիկի վրա լինի». Գեղամ Մանուկյան

«Արցախի հերոս, Արցախյան առաջին պատերազմի ժամանակ վիրավորված գեներալը՝ տուռնիկից կախված, ախր ինչի՞ է դա լուսաբանվում, գեներալը չի կարա տուռնիկի վրա լինի». Գեղամ Մանուկյան

Փետրվարի 28-ին ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ:

Նիստի օրակարգում դրված էին ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին (երկրորդ ընթերցում) և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին (երկրորդ ընթերցում) նախագծերը, որոնք նիստի ավարտին ստացել են դրական եզրակացություն:

Հիմնական զեկույցներով հանդես են եկել ՀՀ պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանը, իսկ հարակից զեկույցով` ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Պատեհ առիթն օգտագործելով՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ՀՀ պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանից հետաքրքրվել է՝ «քանի՞ հոգի է մինչև հիմա մասնակցել կամավոր ատեստավորմանը և քանի՞սն է ստացել դրական, քանի՞սը՝ բացասական գնահատական», ինչին ի պատասխան՝ փոխնախարարը հայտնել է.

«Դիմում է ներկայացրել 5908 զինծառայող, ատեստավորմանը մասնակցել է 5783-ը, գերազանց է ստացել 91-ը, լավ՝ 583-ը, բավարար է ստացել 2152-ը, իսկ անբավարար՝ 2957-ը: Ընդհանուր առմամբ, ատեստավորվել է 2826 զինծառայող»:

Գեղամ Մանուկյանն այս տվյալները լսելուց հետո խնդրել է, որ գեներալների՝ «տուռնիկից կախված» լինելը չհրապարակայնացնեն: Տվյալ դեպքում խոսքն Արցախի հերոս, գեներալ Կարեն Շաքարյանի մասին է:

«Մարդկային բան ասեմ՝ Արցախի հերոս, Արցախյան առաջին պատերազմի ժամանակ վիրավորված, տուռնիկից գեներալը կախված, ախր ինչի՞ է դա լուսաբանվում: Մի ասեք, թե բանակում զինվորականների հավասարություն է երևում, զինվորականների մեջ չի կարող հավասարություն լինել, գեներալը չի կարա տուռնիկի վրա լինի»,- ասել է Մանուկյանը:

Աղբյուրը՝ 168.am