ԼՐԱՀՈՍ
26 Feb 2024
«Միակ ճանապարհն Ադրբեջանի բոլոր պայմաններն ընդունելն է»․ Ալիևի սպառնալիքը Հայաստանին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր այցելել է Արցախի Իվանյան համայնք՝ հերթական անգամ Հայաստանի հասցեին անհիմն ու կեղծ մեղադրանքներ հնչեցնելով։ «Հայաստանն ու նրա հովանավորները հավատում էին, որ իրենց ոչ ոք չի պատժի։ Սխալվել են և այսօր էլ են սխալվում։
Նոր տեր փնտրող և սրա-նրա գրկում ապաստանած Հայաստանը պետք է իմանա, որ միակ ճանապարհն Ադրբեջանի բոլոր պայմաններն ընդունելն ու Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից հրաժարվելն է»,- հայտարարել է Ալիևը՝ ևս մեկ անգամ փաստելով, որ Բաքուն զբաղվում է խաղաղության բանակցությունների գործընթացի իմիտացիայով։
Փոխանցում է Yerkir.am-ը