ԼՐԱՀՈՍ
26 Feb 2024

«ՀԱՊԿ կանոնադրությունը չի նախատեսում «սառեցված անդամակցություն» կարգավիճակ. Երևանի դիրքորոշումը պետք է հստակեցվի». Պեսկով

«ՀԱՊԿ կանոնադրությունը չի նախատեսում «սառեցված անդամակցություն» կարգավիճակ. Երևանի դիրքորոշումը պետք է հստակեցվի». Պեսկով

ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ Հայաստանի դիրքորոշման վերաբերյալ հստակություն դեռևս չկա։ Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ոչ, դեռ չկա։ Այստեղ մենք բավականին հաճախ շփումներ ունենք հայ գործընկերների հետ։ Իհարկե, մենք կպարզաբանենք: Եթե ելնենք համապատասխան փաստաթղթերից, ապա ՀԱՊԿ-ի առումով նման ռեժիմ գոյություն չունի։ Շփվենք, կպարզենք։

Եթե ելնենք համապատասխան փաստաթղթերից, ապա նման ռեժիմ («սառեցված անդամակցություն»։- խմբ.) դե յուրե պարզապես գոյություն չունի ՀԱՊԿ ծրագրում։ Մենք կշփվենք, կիմանանք»,- ասել է Պեսկովը։

Հիշեցնենք` Հայաստանի իշխանությունը բազմիցս մեղադրել է ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին իրենց պարտավորությունները չկատարելու մեջ։ Հունվարին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ Հայաստանն այլևս որևէ ակնկալիք չունի ՀԱՊԿ–ից, քանի որ համարժեք արձագանք չի ստացել 2022 թվականի սեպտեմբերյան լայնամասշտաբ հարձակումների ժամանակ։ 2023 թվականի նոյեմբերին Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց մասնակցել Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։

Աղբյուրը՝ 168.am