ԼՐԱՀՈՍ
26 Feb 2024
«Հայաստանը ցանկանում էր, որ մենք ներքաշվեի՞նք Ադրբեջանի դեմ պատերազմում, այդ դեպքում այն կշարունակվեր մինչև հիմա»․ Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, խոսելով Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության հնարավոր հրաժարման մասին, նշել է, որ ՀԱՊԿ բոլոր անդամների համար Ադրբեջանն օտար երկիր չէ։
«ՀԱՊԿ-ում կան բազմաթիվ մուսուլմանական երկրներ։ Ինքներդ էլ եք հասկանում՝ մասամբ այստեղից է գալիս համապատասխան դիրքորոշումը։ Եվ հետո, Հայաստանը ցանկանում էր, որ մենք ներքաշվեի՞նք Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմում։ Այդ դեպքում պատերազմը մինչև հիմա կշարունակվեր, և հազարավոր մարդիկ կզոհվեին»,- ասել է Բելառուսի ղեկավարը։
Նա հույս է հայտնել, որ Հայաստանի խորհրդարանի մեծամասնությունը խելացի մարդիկ են, իսկ ՀԱՊԿ-ից հրաժարվելու հարցը պետք է որոշի ոչ թե Փաշինյանը, այլ խորհրդարանը։
Աղբյուրը՝ ABC MEDIA