ԼՐԱՀՈՍ
23 Feb 2024
ՀԱՊԿ-ը մեկնաբանել է Փաշինյանի՝ անդամակցության կասեցման մասին հայտարարությունը
ՀԱՊԿ-ն անդամակցության կասեցման մասին հայտարարություններ չի ստացել Երեւանից։ Այս մասին հայտնել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարությունից, փոխանցում է РИА Новости-ն։
«Մինչ օրս ՀԱՊԿ քարտուղարությունը ՀԱՊԿ-ին անդամակցության կասեցման մասին հայտարարություններ չի ստացել Երևանից։ Ինչ վերաբերում է մասնակցության սառեցման մասին թեզին, ապա, ըստ ամենայնի, խոսքը կազմակերպության կողմից վերջերս անցկացված մի շարք միջոցառումներին Հայաստանի Հանրապետության չմասնակցելու մասին է»,- նշել է գործակալության զրուցակիցը։
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը France24-ին տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանի վերաբերյալ հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, և Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։
Փոխանցում է Yerkir.am-ը