ԼՐԱՀՈՍ
22 Feb 2024

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Ներքին Գետաշեն համայնքում քաղաքացիների հետ են հանդիպել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Ներքին Գետաշեն համայնքում քաղաքացիների հետ են հանդիպել

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է․

«Գործընկերներ Լևոն Քոչարյանի, Թադևոս Ավետիսյանի և Արման Ղազարյանի հետ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն համայնքում հանդիպել ենք քաղաքացիներին, խոսել առկա մարտահրավերների, դրանց հաղթահարման և առաջիկա անելիքների մասին, պատասխանել հայրենակիցներին հուզող հարցերին:

Այս փուլում մեծապես կարևորում ենք նման հանդիպումները, որոնք առաջիկայում ունենալու են պարբերական բնույթ»։