ԼՐԱՀՈՍ
22 Feb 2024
«Փորձում են կափարիչ դնել ու փակել Արցախի հարցը»․ Շահրամանյան
Դիմակավորված 20 հոգով քաղաքի կենտրոնում ձերբակալել անձի, որը կապ ունի Արցախի ղեկավարի հետ, ձերբակել իրեն նախագահին սպասարկող մեքենայի միջից, ինձ թվում է դա մեծ հարցեր է առաջանում. Հակակոռուպցիոն կոմիտեի մոտ լրագրողների հետ զրույցում նշել է Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը:
«Ուզում եմ մի բան էլ նշել, այս ամեն ինչը կապ ունի նրա հետ, որ փորձում են այն, ինչ կապված է Արցախի հետ, կափարիչ դնել դրա վրա ու փակել էդ հարցը, բայց ինձ թվում է պետք չի գնալ այդ ճանապարհով, պետք է լուծումներ գտնել՝ Արցախի խնդրի, արցախցիների հարցերի լուծման համար( Իմ կարծիքով մինչև այդ հարցը չստանա արդարացի լուծում, մենք ունենալու ենք այս բաց վերքը և այն միշտ արյունահոսելու է»,-ասաց նա:
Աղբյուրը՝ ABC MEDIA