ԼՐԱՀՈՍ
22 Feb 2024

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Մակրոնին

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Մակրոնին

Ադրբեջանը խստորեն դատապարտում է Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի կողմից փետրվարի 21-ին Փարիզում Հայաստանի վարչապետի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Ադրբեջանի հասցեին հնչեցրած անհիմն մեղադրանքները և Հայաստանին միակողմանիորեն պաշտպանելու հայտարարությունները։ Այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի ԱԳՆ-ն։

«Մենք ևս մեկ անգամ հայտարարում ենք, որ Ֆրանսիայի նենգ քաղաքականությունը, որն ուղղված է տարածաշրջանում նոր լարվածություն ստեղծելուն և խաղաղությանն ու կայունությանը խոչընդոտելուն, արդյունքի չի բերի»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։

Փոխանցում է Yerkir.am-ը