ԼՐԱՀՈՍ
21 Feb 2024
«Եթե ԶՈւ-ի նոր հանդերձանքը 2024-ի համար պատրաստ չէր, հասարակությանը չհայտնեիք այդ մասին»․ Գեղամ Մանուկյան
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում ելույթ է ունեցել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով ԶՈւ-ի նոր հանդերձանքին, որը հակառակ իշխանության ներկայացուցիչների բազմաթիվ հայտարարություններին, դեռևս իրականացված չէ։
«Եթե 2024-ին պատրաստ չէին, հասարակությանը չասեիք։ Որովհետև երբ համացանցը նայում ես, 2023-ի մարտի 3-ին ամբողջ հայկական լրատվամիջոցները նույն նախադասությունը օգտագործել են․ «2024-ին զինված ուժերը ունենալու են նոր հանդերձանք»։ Ավելի լավ է՝ ի վերջո հասարակությանը պարզ ասել, որ հինգը տարի հետո ենք հանդերձանք փոխելու» ,-նշեց Մանուկյանը։
Փոխանցում է Yerkir.am-ը