ԼՐԱՀՈՍ
21 Feb 2024
«44-օրյա պատերազմին վիրավորվել եմ, գնացել եմ խոպան, որ բուժումս շարունակեմ. հիմա ուզում են՝ հարկ տամ, որ Նիկոլը պետական ինքնաթիռով թռնի Դուբայ»․ ակցիայի մասնակից
Ես 44-օրյա պատերազմին մասնակցած տղա եմ, ներկայացված Գեղարքունիքում ակցիայի մասնակիցը։ Նա պատմեց․
«Գնացել եմ պատերազմ՝ հալալ ախպորս հետ, վիրավորվել եմ, իմ գրպանից եմ դրել, բուժվել, բուժումս էլ կիսատ մնաց, որովհետև գումարս չհերիքեց։ Հիմա ես պետք ա գնամ Ռուսաստան, աշխատեմ, բերեմ հարկ տամ, որ Նիկոլը պետական ինքնաթիռով թռնի Դուբայ։ Էսքան մարդ ՌԴ-ի շնորհիվ է ապրում»,-նշեց արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացին։
Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզի բնակիչներն այս պահին ճանապարհ են փակել։ Նրանք բողոքում են նոր օրենքի դեմ, որով արտագնա աշխատանքի մեկնածները պետք է ՀՀ-ում հարկ վճարեն։
Աղբյուրը՝ Aysor.am