ԼՐԱՀՈՍ
20 Feb 2024

«Ժողովը քննարկել է Հայաստանի և Արցախի շուրջ ընթացող զարգացումները»․ Թաթոյան

«Ժողովը քննարկել է Հայաստանի և Արցախի շուրջ ընթացող զարգացումները»․ Թաթոյան

«Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցել եմ Գերագույն հոգևոր խորհրդի այսօրվա ժողովին։

Ժողովը քննարկել է Հայաստանի և Արցախի շուրջ ընթացող զարգացումները։

Խորհրդանշական այս օրը, որ արտահայտում է հայ ժողովրդի վճռականությունն ու սեփական իրավունքներին տեր կանգնելու կամքը, քննարկվել են Արցախից բռնի տեղահանվածների վերադարձի, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման և մի շարք այլ հարցեր։

Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին ներկայացրել եմ մի քանի օր առաջ Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղ մեր փաստահավաք աշխատանքների արդյունքները. 4 հայ զինծառայողները զոհվել են Հայաստան ներխուժած ադրբեջանական հանցավոր տեղակայումներից: Այդ զինված ստորաբաժանումներ խաթարել են մարդկանց բնականոն կյանքն ու անվտանգությունը»։

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյան