ԼՐԱՀՈՍ
20 Feb 2024
Թբիլիսին չի միանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն բացառել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին Թբիլիսիի միանալը․
«Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում մենք շատ հստակ դիրքորոշում ունենք։ Մենք պատժամիջոցներ չենք սահմանում և այդ կապակցությամբ մենք ունենք փաստարկներ»,-ասել է Կոբախիձեն՝ Բրյուսելում Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Աղբյուրը՝ ABC MEDIA