ԼՐԱՀՈՍ
20 Feb 2024

«Արցախը հայ ազգի ու հայոց հայրենիքի անտրոհելի ու սուրբ մասն է»․ Արտակ Բեգլարյան

«Արցախը հայ ազգի ու հայոց հայրենիքի անտրոհելի ու սուրբ մասն է»․ Արտակ Բեգլարյան

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը գրել է․

«Արցախի Վերածննդի օրը այս անգամ շատ ավելի սուր և ուղիղ իմաստ ունի՝ Արցախի ամբողջական հայաթափումից հետո:

Արցախի նոր վերածնունդը դեռ պետք է գա՝ համայն հայության հետևողական ու վճռական պայքարով, քանզի Արցախը հայ ազգի ու հայոց հայրենիքի անտրոհելի ու սուրբ մասն է:

Շնորհակալություն Արցախյան շարժման կայացման ու հաջողման գործում նույնիսկ ամենափոքր վաստակ ունեցած անձանց»։