«Արցախցիները չեն կարող վերադառնալ որպես Ադրբեջանի քաղաքացի». Արթուր Թովմասյան
Միջազգային երաշխիքները շատ կարևոր են, անվտանգության հարցեր կան, արցախցիները չեն կարող վերադառնալ որպես Ադրբեջանի քաղաքացի. Լրագրողների հետ զրույցում ասել է ԱՀ ԱԺ նախագահ, պատգամավոր Արթուր Թովմասյանը:
Հարցին՝ ՀՀ իշխանությունների, մասնավորապես Փաշինյանի հետ տեղահանությունից հետո հանդիպե՞լ է, Թովմասյանը նշեց, որ ինքը հանդիպում չի ունեցել:
«Մենք` արցախցիներս, Հայաստանի Հանրապետության մեր հայրենակիցների հետ միևնույն օրգանիզմի տարբեր կողմերն ենք, ո՞նց կարող է գլուխդ ցավել, ոտքդ՝ ոչ: ՀՀ անվտանգության հարցերը մեզ նույնպես մտահոգում են»,-ասել է Թովմասյանը:
Անդրադառնալով արցահայության խնդիրներին՝ արցախցի պատգամավորը նշել է, որ այսօր ոչ միայն Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներն են վատ վիճակում, նաև ՀՀ֊ում ունենք քաղաքացիներ, որոնք ծայրաստիճան աղքատության մեջ են, աշխատանք գտնելու հարցում դժվարություններ են ունենում:
Աղբյուրը՝ ABC MEDIA