ԼՐԱՀՈՍ
19 Feb 2024

«Մոսկվայի հայկական համայնքը կպաշտպանի Վլադիմիր Պուտինի թեկնածությունը». Յուրի Նավոյան

«Մոսկվայի հայկական համայնքը կպաշտպանի Վլադիմիր Պուտինի թեկնածությունը». Յուրի Նավոյան

Մոսկվայի հայ համայնքը առաջիկա նախագահական ընտրություններում կսատարի ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինին, ասել է «Դիալոգ» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Մենք՝ կազմակերպիչներս, որպես Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչներ, նույնպես հայտնում ենք մեր աջակցությունը նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինին»,- ասել է Նավոյանը՝ հայ լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի 100-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ։

Նավոյանը նշել է, որ միջազգային փոփոխվող հարաբերություններում «Վլադիմիր Պուտինն այն թեկնածուն է, ով համապատասխանում է Ռուսաստանի ազգային շահերի, Ռուսաստանի և աշխարհի ռազմավարական ապագայի թելադրած  չափանիշներին»։

Աղբյուրը՝ Aysor.am