«Այն քաղաքականությունը, որ որդեգրել է Փաշինյանը, չի բերի խաղաղության»․ Արթուր Խաչատրյան
Մյունխենում տեղի ունեցած հանդիպումը տեղի է ունենում նույնն օրինաչափությամբ, ինչ 2018-2020 թվականներին Ալիև- Փաշինյան բանակցային գործընթացի ժամանակ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
«2018-2020 թվականներին ադրբեջանական աղբյուրները նշում էին, որ Ալիևն ու Փաշինյանը հանդիպել են, բայց Փաշինյանի ո՛չ պաշտոնական, ո՛չ ընտանեկան կայքը դրա մասին չէին խոսում։ Օրինակ՝ Դուշամբեում տեղի ունեցած հանդիպումից մենք տեղեկություն ստացանք միայն օրեր անց։ Հիմա էլ այդպես են անում։ Այս ուղին բերեց ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ բանակցությունների ձախողմանը, որի հետևանքը պատերազմն էր։ Թե ի՞նչ կբերի այս մեկը, չեմ կարող ասել։ Բացի այդ՝ տեսնում ենք, որ հայկական կողմը հրաժարվում է օգտվել ՌԴ առաջարկությունից, իսկ Ադրբեջանը, Արևմուտքից մասնավորապես Բրյուսելից ստանալով այն, ինչ ցանկանում է, հրաժարվում է մեկնել Բրյուսել։ ԱՄՆ-ն էլ հայտարարում է, որ կողմ է Ադրբեջան- Հայաստան երկկողմ բանակցություններից, ինչը ավելի պարզ նշանակում է, որ ԱՄՆ լվանում է ձեռքերը հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու գործընթացից»,- նշել է Խաչատուրյանը։
Պաշտոնյան նշել է, որ այն ուղղությունը, քաղաքականությունը, որ որդեգրել է Փաշինյանը, չի բերի խաղաղության։
Հիշեցնենք, որ ուրբաթ՝ փետրվարի 16-ին, Նիկոլ Փաշինյանը կնոջ և երեք աղջիկների հետ մեկնել էրՄյունխեն՝ մասնակցելու «Մյունխենի անվտանգության համաժողովին»։ Այնտեղ Փաշինյանը չնախատեսված հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Փոխանցում է ABC MEDIA -ն