ԼՐԱՀՈՍ
16 Feb 2024

«Դեռևս հնարավորություն կա հնարավոր բախումը կանխելու համար»․ Աբրահամյան

 «Դեռևս հնարավորություն կա հնարավոր բախումը կանխելու համար»․ Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Թեհրանում մասնակցում եմ «Հայ դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովին, որի թեման է` «Արցախի կորուստ, համազգային ճգնաժամ. գոյապայքար ՀՀ պետականության և ինքնիշխանության պահպանման համար», որը կազմակերպվել է ՀՈւՍԿ հաստատության կողմից (Թեհրանի Հայ Դատի հանձնախումբ):

Թեմայի շրջանակներում ծավալուն անդրադարձել եմ տարածաշրջանային խնդիրներին, դրանում աշխարհաքաղաքական դիմակայությանն ու հնարավոր սցենարային զարգացումներին:

Անհնար է թերագնահատել կամ շրջանցել տարածաշրջանային երկրների, մասնավորապես Իրանի դերն այս զարգացումներում, մանավանդ, որ մի քանի կարևոր ուղղություններում երկկողմ շահերը համընկնում են և կարող են ծառայել ընդհանուր նպատակներին:

Մյուս կողմից, խնդիրն այն է, որ Հայաստանի իշխանությունը շարժվում է ոչ թե պրագմատիկ կամ չոր հաշվարկով, այլ մտել է աշխարհաքաղաքական բախումների դաշտ, որտեղ դեռ պարզ չէ, թե ով կշահի, բայց միանշանակ է, որ Հայաստանը կկորցնի:

Չեմ կարող նաև չարձանագրել, որ Հայաստան-Ադրբեջան նոր բախումը կարող է անկայունություն և ցնցումներ մտցնել Մեծ տարածաշրջանում:

Դեռևս հնարավորություն կա հնարավոր բախումը կանխելու համար, բայց դա կապված է մեծ թվով գործոններից, որոնց ապահովումը տարբեր պատճառներով բարդ կլինի»։