ԼՐԱՀՈՍ
14 Feb 2024

«Մոսկվան ու Բաքուն պատրաստվում են քննարկել հայերի՝ Արցախ վերադարձի հարցը»․ Զախարովա

«Մոսկվան ու Բաքուն պատրաստվում են քննարկել հայերի՝ Արցախ վերադարձի հարցը»․ Զախարովա

Մոսկվայի և Բաքվի միջև նոր քննարկումներ են նախապատրաստվում ԼՂ-ում ռուս խաղաղապահների ներկայության և Արցախի հայ բնակչության վերադարձի հարցերի շուրջ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ռուս-ադրբեջանական քննարկումների հերթական փուլն է նախապատրաստվում՝ ռուսական խաղաղապահ առաքելության գործունեության շուրջ։ Մեր երկխոսությունն այս ոլորտում պարբերական է և կառուցողական հունով է ընթանում։ Քննարկվող հարցերի թվում են նաև հայ բնակչության վերադարձը Ղարաբաղ՝ նրա իրավունքների և անվտանգության պատշաճ ապահովմամբ, համատեղ պարեկությունների կազմակերպումը, պատմամշակութային և կրոնական ժառանգության հուշարձանների պահպանությունը»,- ասել է Զախարովան։

Աղբյուրը՝  ABC MEDIA