ԼՐԱՀՈՍ
14 Feb 2024

«Եթե Հայաստանն իր օրենսդրությունը «կարգի չբերի», ապա, բնականաբար, խաղաղության պայմանագիր չի լինի»․ Ալիև

   «Եթե Հայաստանն իր օրենսդրությունը «կարգի չբերի»,  ապա, բնականաբար, խաղաղության պայմանագիր չի լինի»․ Ալիև

Բաքվում ընթանում է Իլհամ Ալիևի երդմնակալության արարողությունը։ Նա, ինչպես հայտնի է, վերընտրվել է այդ երկրի նախագահի պաշտոնում։

Արարողությանն իր ելույթի ժամանակ Ալիևը, հավատարիմ իր ոճին, հոխորտանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին՝ «եթե «կարգի չբերեն» օրենսդրությունը, ոչ մի «խաղաղության պայմանագիր» էլ չի ստորագրվի»։

«Հայաստանը և նրան ռազմական աջակցություն ցուցաբերողները պետք է իմանան, որ մեզ ոչինչ չի կարող կանգնեցնել»,- նախ ասել է Ալիևը՝ ապա նախապայմաններ թելադրել՝ Ադրբեջանի քիմքին հաճո՝ փոխել Հայաստանի օրենսդրական ակտերը։

«Եթե Հայաստանն իր օրենսդրությունը «կարգի չբերի»,  ապա, բնականաբար, խաղաղության պայմանագիր չի լինի»,- ասել է նա։

Աղբյուրը՝ Aysor.am