ԼՐԱՀՈՍ
14 Feb 2024
«Ռուսաստանն իր դաշնակիցների հետ ուժեղացնում է ՀԱՊԿ-ի ներուժը». Լավրով
Ռուսաստանի Դաշնությունն իր դաշնակիցների հետ ուժեղացնում է ՀԱՊԿ-ի ներուժը, այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Նրա խոսքով՝ Եվրասիայում անվտանգության ձևավորման խնդիրը հրատապ է։
«Մեր դաշնակիցների հետ մենք ամրապնդում ենք ՀԱՊԿ-ի ներուժը՝ որպես հիմնական տարածաշրջանային պաշտպանական կառույց, որը պատասխանատու է կազմակերպության անդամ երկրների անվտանգության ապահովման և Եվրասիայում կայունության պահպանման համար», - նշել է Սերգեյ Լավրովը։
Աղբյուրը՝ Aysor.am