ԼՐԱՀՈՍ
13 Feb 2024
«Ողբերգական շրջապտույտը կրկնվում է, վատ սցենարներն էլ՝ արդեն տեսանելի են դառնում»․ Շիրազ Խաչատրյան
«Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանը գրում է․
«Ադրբեջանական կողմի տեղեկատվական հարվածները, սպառնալիքները սաստկանում են, Բաքուն չի հրաժարվում Երևանի վրա ճնշում գործադրելու իր հին ձեռագրից՝ պաշտոնական մակարդակով սպառնալիքներից մինչև իրար հերթ չտվող զորավարժությունները, սահմանային սադրանքների վերաբերյալ ապատեղեկատվությունները հայ-ադրբեջանական չավարտված կոնֆլիկտի վերսկսման վերաբերյալ մտահոգությունները ավելի են խորացնում:
Իսկ ի՞նչ է արվում ՀՀ իշխանությունների կողմից այդ ամենի դեմ. զրո զորավարժություններ, զրո տեղեկատվական դիմադրություն, ոչ մի լուրջ աշխատանք՝ հակազդելու ադրբեջանական կողմին .... դրա փոխարեն պատրաստվում են նոր ընտրությունների....
Ողբերգական շրջապտույտը կրկնվում է, վատ սցենարներն էլ՝ արդեն տեսանելի են դառնում...»