ԼՐԱՀՈՍ
12 Feb 2024
Իրանի արտգործնախարարը մեկնել է Կատար՝ քննարկելու իրավիճակը Գազայում
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը գլխավորել է Դամասկոսից Դոհա մեկնած քաղաքական պատվիրակությունը. հայտնում է IRNA գործակալությունը։
Ամիր Աբդոլլահյանը, շարունակելով իր տարածաշրջանային շրջագայությունը, մեկնել է Դոհա՝ հանդիպելու Կատարի իշխանությունների հետ։
Իրանի արտգործնախարարը նախատեսում է հանդիպել Կատարի էմիրի, վարչապետի և ԱԳ նախարարի հետ՝ քննարկելու տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությունը, տարածաշրջանային և միջազգային հարցեր, իրավիճակը Գազայի հատվածում։ Գազայի ճգնաժամը դարձել է Իրանի և Կատարի միջև քննարկվող կարևորագույն հարցերից մեկը։
Աղբյուրը՝ ABC MEDIA