ԼՐԱՀՈՍ
09 Feb 2024
Կիմ Չեն Ընը սպառնացել է անհրաժեշտության դեպքում օկուպացնել Հրվ. Կորեան
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան Հարավային Կորեան համարում է իր մշտական գլխավոր թշնամին։ Նա խոստացել է, որ ԿԺԴՀ-ն կօկուպացնի հարևան հանրապետության տարածքը, եթե ի հայտ գան արտակարգ հանգամանքներ՝ սեփական անվտանգությունը պաշտպանելու համատեքստում, գրում է Kommersant.ru-ն։
«Հարավային Կորեայի խամաճիկներին որպես մեր երկրի ամենավնասակար և մշտական գլխավոր թշնամի ճանաչելը և արտակարգ իրավիճակների դեպքում նրանց տարածքն օկուպացնելու որոշումը՝ որպես ազգային քաղաքականություն, ողջամիտ միջոց է ապագայում մեր երկրի հավերժական անվտանգության, խաղաղության և կայունության համար», – ասել է Կիմ Չեն Ընը Կորեայի ժողովրդական բանակի հիմնադրման 76-րդ տարեդարձի կապակցությամբ:
Փոխանցում է ABC MEDIA -ն