ԼՐԱՀՈՍ
09 Feb 2024

Իրակլի Կոբախիձեն՝ Վրաստանի վարչապետ

Իրակլի Կոբախիձեն՝ Վրաստանի վարչապետ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ստորագրել է հրաման Իրակլի Կոբախիձեին վարչապետ նշանակելու մասին, որից հետո նա պաշտոնապես դարձել է երկրի վարչապետ: Այս մասին տեղեկանում ենք Sputnik գործակալության վրացական ծառայությունից։

«Վրաստանի նախագահն ստորագրել է հրաման Իրակլի Կոբախիձեին վարչապետի պաշտոնում նշանակելու մասին, որպեսզի չառաջանան խոչընդոտներ տարերքի դեմ պայքարում, ընդունվեն համապատասխան ակտեր և ձեռնարկվեն միջոցներ», – ասված է հաղորդագրության մեջ։

Տարերքի դեմ պայքար ասելով՝ Վրաստանի նախագահը նկատի ունի երկրի մի քանի շրջաններում սողանքները, որոնք 11 մարդու կյանք են խլել։

Իրակլի Կոբախիձեն վարչապետի պաշտոնի համար ներկայացվել էր իշխող «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության կողմից, որը ղեկավարում էր մինչև նշանակումը։ Իսկ երկրի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հրաժարական է տվել և այժմ գլխավորում է իշխող կուսակցությունը։

Փետրվարի 8-ին Վրաստանի խորհրդարանը 84 կողմ, 10 դեմ ձայներով վստահության քվե էր հայտնել Իրակլի Կոբախիձեին, նրա առաջարկած կառավարության կազմին և կառավարության՝ «Եվրոպական պետության կառուցման համար» ծրագրին։

Փոխանցում է 168.am-ը