ԼՐԱՀՈՍ
08 Feb 2024

«Դուք կարող եք կարդալ Սիմոն Վրացյան, իսկ մենք ո՞ւմ ցիտենք, Փաշինյանի՝ «Երկրի հակառակ կողմ»-ը՞․ ամաչում ենք»․ Խաչատրյանը՝ ՔՊ-ականներին

«Դուք կարող եք կարդալ Սիմոն Վրացյան, իսկ մենք ո՞ւմ ցիտենք, Փաշինյանի՝ «Երկրի հակառակ կողմ»-ը՞․ ամաչում ենք»․ Խաչատրյանը՝ ՔՊ-ականներին

ԱԺ-ում քիչ առաջ ելույթ ունեցավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն ու անդրադառնալով ԱԺ-Կառավարություն երեկվա հարցուպատասխանին, ասաց. «Երեկ, երբ Փաշինյանը խոսում էր ու մենք փորձում էինք հակադրել, նախագահողը թույլ չտվեց, այս երկու փաստաթղթի մասին էր խոսքը, որ ասում էի՝ Ալմա-Աթայի արձանագրությունը վավերացվել է առանց վերապահումների: Մյուս փաստաթուղթն էլ սա է, որը վավերացվել է վերապահումներով, որոնք շատ էական են. ինչո՞ւ չի հանձնվել ԱՊՀ-ի նախագահություն: Կարծում եմ՝ այսօրվա իշխանությունները պետք է հետամուտ լինեն: Եթե իրենք գնում են նախկինում գործած բոլոր հանցագործությունների բացահայտման ճանապարհով, կարծում եմ, այս ամբիոնից հնչած հայտարարությունը, որ սա չի ուղարկվել, մի քանի վայրկյան հետո պետք է դատախազությունը, քննչական մարմինները գործ հարուցեին, բայց չարվեց»,- ասաց Արթուր Խաչատրյանը:

«Այժմ գրականության և ընթեցանության մասին․․․Դուք կարող եք կարդալ Սիմոն Վրացյան, Խատիսյա, Նիկոլ Աղբալյան, Մուշեղ Իշխան, Սոս Սարգսյան, Ռազմիկ Դավոյան․․․ Մենք ո՞ւմ գանք ցիտենք,Նիկոլ  Փաշինյանի «Երկրի հակառակ կողմ»-ը՞, հա՞, ամաչում ենք ցիտելուց»,-դիմելով  ՔՊ-ականներին ասաց Արթուր Խաչատրյանը։

Փոխանցում է Yerkir.am-ը