ԼՐԱՀՈՍ
08 Feb 2024

«Կիևը շուտով կարող է սպառազինության պակաս ունենալ՝ չնայած Արևմուտքի օգնությանը»․ Շոլց

«Կիևը շուտով կարող է սպառազինության պակաս ունենալ՝ չնայած Արևմուտքի օգնությանը»․ Շոլց

Ուկրաինան շուտով կարող է սպառազինության և զինամթերքի լուրջ պակաս ունենալ՝ չնայած Արևմուտքի օգնությանը․ հայտարարել էԳերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցը The Wall Street Journal-ի հոդվածում։

«Արևմուտքից Կիևին աջակցող որոշ ֆինանսական պարտավորություններ «արդեն սպառվել են», իսկ մյուսները «պետք է երկարաձգվեն», – ավելացրեց Շոլցը: Նա ընդգծել է, որ Կիևի հնարավոր պարտությունը «կզրկի» բոլոր այն ներդրումները, որոնք արևմտյան դոնոր երկրներն «այժմ անում են Ուկրաինային»։

Ռուսական կողմը բազմիցս ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Արևմուտքի կողմից Կիև զենք ուղարկելը և ուկրաինացի զինվորականներին պատրաստելն ու օգնություն ցուցաբերելը միայն երկարացնում է հակամարտությունը և չի փոխում իրավիճակը մարտի դաշտում։

 

 Աղբյուրը՝ ABC MEDIA