ԼՐԱՀՈՍ
06 Feb 2024

«Թուրքերի պահանջով Սահմանադրություն են փոխում, արհեստական խնդիր են առաջացնում ազգի և պետության միջև»․ Արթուր Խաչատրյան

«Թուրքերի պահանջով Սահմանադրություն են փոխում, արհեստական խնդիր են առաջացնում ազգի և պետության միջև»․ Արթուր Խաչատրյան

Անկախության, ինքնիշխանության ու հարատևության մասին խոսում է մի քաղաքական ուժ, ում օրոք թուրքերը «բույն» են դրել Հայաստանում․ 150-200 քկմ տարածքում թուրքերը բույն են դրել Հայաստանի տարածքում և Հայաստանի իշխանությունները ոչ մի բան չեն անում թուրքերին այստեղից քշելու համար. այսօր ՀՀ ԱԺ նիստի ընթացքում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը թուրքերը պահանջում են, որ փոխենք։ Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը, որը դուք մշակում եք սկսած Քովիդի առաջին օրերից մինչ օրս, Հայաստանի Անկախության հռչակագրի մասին խոսք չի եղել, թուրքերի պահանջով եք անում։ Այդպես անում են խամաճիկային պետությունները։ Գեներալ Դուգլաս Մաքարթուրը պահանջեց, Ճապոնիան փոխեց Սահմանադրությունը, որովհետև ճապոնացիները կապիտուլիացիա էին ստորագրել։ Դուք համառորեն հակադրվում եք, ասում եք՝ իբր կապիտուլացիա չենք ստորագրել, բա կապիտուլիացոն պահանջը որտեղի՞ց եկավ»-ասել է Խաչատրյանը։

Վերջինիս խոսքով՝ կապիտուլիանտ, թուրքերին Հայաստանում հանդուրժող քաղաքական ուժը արհեստական հակադրություն է առաջացնում ազգի և պետության միջև։

«Հիմա մի նոր բաղադրիչ է առաջացել՝ ազգ, պետություն և ժողովուրդ։ Բա հետո՞։ Սևեր-սպիտակներ, հներ-նորեր, հետո հասանք մի նոր բարձունքի՝ Արարատը համեմատել Արագածի հետ, հիմա արդեն ժողովուրդը հակադրում են պետության հետ, ազգը՝ պետության հետ։ Չեք հասկանու՞մ, որ այս հակադրումների անվերջ շղթան բերեց այնպիսի իրավիճակի, երբ ինչ-որ մասնագետներ փորձում են փոխել մեր պատմությունը։ Մասնագետներից մեկը գիրքը գրել է, կինը՝ խմբագրել։ Ցույց տվեք մեկ պրոֆեսոր, գիտնական, որ այդ գրքի մասին լավ եզրակացություն է հայտնել։ Ճիշտն ասած, սա ոչ թե մասնագետնական խնդիր է, այլ քաղաքական»,- եզրափակելով ելույթը՝ նշել է Խաչատրյանը։

 

Փոխանցում է ABC MEDIA-ն