ԼՐԱՀՈՍ
20 Nov 2023

«Մենք պետք է մտածենք՝ ինչպես կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի կյանքը»․ Ալեքսանդր Լուկաշենկո

«Մենք պետք է մտածենք՝ ինչպես կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի կյանքը»․ Ալեքսանդր  Լուկաշենկո

Բելառուսական ԲԵԼՏԱ լրատվական ծառայությունը փոխանցում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունը․

«Ավարտվեց նաև Հայաստանի եւ Ադրբեջանի դիմակայությունը: Մենք արդեն պետք է մտածենք ապագայի մասին՝ ինչպես կազմակերպել երկու պետությունների կյանքը։

Պարզ է, որ այնտեղ խնդիրներ են կուտակվել մեկ տարուց ավելի, ոչ երկու, ոչ երեք, հինգ, սրանք վաղուց գոյություն ունեցող ցավոտ կետեր են, բայց այս առումով դրական բան կա, սակայն դա այն պատճառով չէ, որ Բելառուսն է նախագահել է այս շրջանում։

Այս ընթացքում եղել են  լավ քայլեր՝ հետխորհրդային տարածքում իրավիճակը հանդարտեցնելու ուղղությամբ։

Եվս մեկ անգամ շեշտում եմ, որ այդ ամենը ՀԱՊԿ-ի պատասխանատվության տիրույթում է, քանի որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է»,- ասել է Լուկաշենկոն։