ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ
18 Nov 2021

Կրակել, թե չկրակել. իշխանության դիլեման

Պետական դավաճանության մասին Փաշինյանի այս սահմանումը օրվա ամենաքննարկվածներից է։ Քաղաքագիտական ու հասարակական շրջանակները Փաշինյանի այս հայտրարությունից հետո շտապում են նույն Փաշինյանին հիշեցնել տարիներ առաջ արված հայտարարությունը։ 

Սա երկուստեք չկրակելու պայմանավորվածություն էր, ինչի արդյունքում, իրոք, երկու տարի սահմաններին աննախադեպ խաղաղ էր. պազապես այդ խաղաղության քողի տակ Ադրբեջանը կահավորեց իր սահմանամերձ դիրքերը, ինժեներական աշխատանքներն անարգել կատարեց, հայկական կողմից էլ ոչ մի խոչընդոտ, հայկական կողմում էլ՝ ոչ մի իրարանցում: Այդ թվացյալ հրադադարից ուղիղ երկու տարի անց էլ սկսվեց 44- օրյա պատերազմը. Ադրբեջանը ամբողջ թափով կրակեց նաև չկրակած տարիների փոխարեն: 

Պատերազմից հետո էլ շարունակեց ակտուալ մնալ չկրակելու թեման: Ապացույցը՝ Մայիսի 12-ին ադրբեջանական զորքի անարգել ՀՀ տարածքը ներխուժելն ու Գեղարքունիքի ու Սյունիքի մաւզերի որոշ հատվածներում դիրքավուվելն էր:

Նիկոլ Փաշինյանն այս խնդրի կարգավորման իր բանաձեւն ուներ, խաղաղասիրական բանաձեւը, որն էլ բարձրաձայնում է անվտանգության խորհրդի նիստում: 

Ադրբեջանական զորքը չանսաց փաշինյանի Խաղաղասիրական առաջարկը: Մնաց, տնավորվեց, երբեմն էլ բախումների գնաց հայ զինվորականների հետ. տեսանյութեր տարածվեցին համացանցում, որոնցում երեւում էր, թե ոնց են Հայ զինվորները ադրբեջանցիների հետ ձեռնամարտի բռնվում: Կրակելու հրաման, թերեւս, չունեին:

Կրակելու/չկրակելու մասին Փաշինյանը խոսեց նաեւ օրերս Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ. այս անգամ այլ մատուցմամբ. Ասաց՝ դժվար է պատկերացնել դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը, երբ կրակում են։