ՊԱՐԱԴԻԳՄ
17 Նմբ 2018

Օդուժի դեմ հանդես եկողները խորհրդային դպրոցի հետեւորդներն են. Արծրուն Հովհաննիսյան

Ի վերջո, Հայաստանին կործանիչ ավիացիա պետք է, թե ոչ:

 

Հայաստանը կործանիչ ավիացիայի կարիք ունի՞, թե՞ ոչ: Այս հարցադրումը կրկին ակտուալ դարձավ, երբ օրեր առաջ Պաշտպանության նախարարի պաշտոնակատարը հայտարարեց, որ պատրաստվում են ձեռք բերել ռազմական կործանիչ ավիացիա։ Այս հայտարարությանն էլ հաջորդեցին նախկին բարձրաստիճան զինվորականների՝ կործանիչ ավիացիա ունենալու աննպատակահարմարության մասին տեսակետները:

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ օդուժի դեմ կարծիք հայտնողները խորհրդային դպրոցի հետեւորդներն են: Իսկ ԽՍՀՄ-ում օդուժը, ըստ բանախոսի, երբեք գլխավոր առաջնահերթություն չի եղել:

Ապրիլյան քառօրյա գործողությունների օրերին օդուժը չէր, որ ամենակարեւոր դերը կատարեց: Այս դիտարկմանն ի պատասխան՝ Արծրուն Հովհաննիսյանը նախ նկատում է՝ ապրիլյան պատերազմը փոքր գործողությունների շարք էր: «Նախ՝ ապրիլյան պատերազմն իր մասշտաբներով, իր բնույթով այն ծավալի օպերատիվ եւ ռազմավարական ծավալի ռազմագործողությունը չէր: Բացի դրանից, եւ Հայաստանը, եւ Ադրբեջանը երկար տարիներ, կոնցեպտուալ առումով, օդուժի զարգացման վրա մեծ շեշտ չեն դրել: Նույնիսկ Ադրբեջանը, որ մեծ սարքեր ունի, քանակապես մեծ,  կոնցեպտուալ օդուժի զարգացման ռազմավարություն չունի: Այն մեծ հաշվով մնում է խորհրդային օդային դոկտրինայի դպրոցի ազդեցության տակ»,-ընդգծում է ՊՆ մամուլի խոսնակը: Զրույցի մանրամասները՝ «Պարադիգմ» հաղորդման շրջանակում: