ՊԱՐԱԴԻԳՄ
15 Nov 2018

Կիսաիռացիոնալ, կիսաէյֆորիկ վիճակում ենք, որն անցնելուն պես գալու է պահանջների «կոգորտան». Անուշ Սեդրակյան

Ես վստահ եմ, որ ուղիղ ընտրակաշառքը կբացառվի, սակայն կբացառվի՞ արդյոք քողարկված ընտրակաշառքը:

 

 «Իմ քայլը» դաշինքն առաջիկա ընտրություններում կհավաքի 80 տոկոս ձայն, եթե ֆորս մաժոր չլինի, երկրորդ տեղում կլինի «Բարգավաճ Հայաստան»-ը, երրորդում, հավանաբար, «Լուսավոր Հայաստան»-ը: Սա քաղաքագետ Անուշ Սեդրակյանի կանխատեսումն է: Հանրապետական կուսակցությանը քաղաքագետն ընդհարապես չի տեսնում ԱԺ-ում: «ՀՀԿ-ն խորագույն սխալ է անում՝ մասնակցելով այս ընտրություններին: Ցուցակից երեւում է, որ ոչ մի դաս չի քաղվել եւ ոչ մի ռեբրենդինգ տեղի չի ունենում»,- նշում է Սեդրակյանը:

Ինչ վերաբերում է «Սասնա Ծռեր» կուսակցությանը, ապա, ըստ քաղաքագետի, եթե ընտրությունները լինեին այն ժամանակ, երբ նրանք դուրս եկան բանտից, ապա կլինեին խորհրդարանում: «Այդ ժամանակ նրանք ունեին իրենց կիսաէյֆորիկ ու կիսաիռացիոնալ կապիտալը: Հիմա չունեն այդ կապիտալը»,-համոզված է բանախոսը:

Եթե «Սասնա Ծռեր»-ի մասով կիսաէյֆորիկ եւ կիսաիռացիոնալ վիճակն անցել է, ապա ընդհանուր քաղաքական դաշտում դեռեւս այդ վիճակում ենք: «Կիսաիռացիոնալ, կիսաէյֆորիկ վիճակում ենք, որն անցնելուն պես գալու է պահանջների «կոգորտան»»,-ասում է Անուշ Սեդրակյանը:

Քաղաքագետը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության իր ընկերներին նաեւ զգուշացնում է, որ կա ռեյտինգի անկում: «Ինչքան էլ պնդում են, որ չկա դժգոհություն եւ չկա ռեյտինգային անկում, ցավալիորեն, կա դժգոհություն եւ կա ռեյտինգի անկում»,-ընդգծում է նա: Սեդրակյանը շտապում է հավելել նաեւ, որ ՔՊ-ին ուղղված դժգոհության սլաքները բոնուս չեն ՀՀԿ համար: Զրույցի մանրամասները՝ «Պարադիգմ» հաղորդման շրջանակում: