ՊԱՐԱԴԻԳՄ
10 Նմբ 2018

Արդյո՞ք Հայաստանը կօգտվի ՀԱՊԿ-ում վետոյի իր իրավունքից

ՀԱՊԿ-ում վետոյի կիրառման մասին խոսելը լուրջ չէ:

 

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի ընտրության հարցը կքննարկվի դեկտեմբերին, իսկ մինչեւ այդ հայաստանյան քաղաքական շրջանակներն ակտիվորեն քննարկում են`արդյոք Հայաստանը կշարունակի գլխավորել կառույցը մինչեւ մանդատի ավարտը, թե կզրկվի այդ իրավունքից:
«Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը նախ նկատում է` ֆորմալ կամ ռեալ առումներով կա երեք տարբերակ. Հայաստանը շարունակում է պաշտոնավարել, երկրորդ` ռոտացիոն սկզբունքով մանդատն անցնում է Բելառուսին, երրորդ`կառույցը ժամանակավոր գլխավորում է Ռուսաստանի ներկայացուցիչը: «Առաջին տարբերակն ավելի քիչ հավանական է: Հայաստանի թեկնածու Վաղարշակ Հարությանյանին շատ լավ եմ վերաբերվում, լավ պրոֆեսիոնալ է, համոզված եմ, որ նա մեծ օգուտ կբերեր, սակայն ավելի քիչ հավանական է այդ տարբերակը»,-ընդգծում է քաղաքագետը:
Արդյոք Հայաստանը կօգտվի՞ ՀԱՊԿ-ում իր վետոյի իրավունքից: Իսկանդարյանը չի կարծում, որ վետոյի կամ կտրուկ քայլերի մասին խոսելը լուրջ չէ, «քանի որ այդ պարագայում առավել սուր կդառնան արդեն իսկ եղած հակասությունները»: Զրույցի մանրամասները` «Պարադիգմ» հաղորդման մեջ: