ՀԱՐՑ ԻՇԽԱՆԱՎՈՐԻՆ
15 Mar 2017

«Մենք ունենք ընտրական համակարգ, որտեղ անհնար է վերահսկել քաղաքացու ընտրությունը». Գագիկ Մինասյան

Հանրապետականների աշխատանքի շնորհիվ է վերջին 5 տարիներին էականորեն բարձրացել ժողովրդավարության մակարդակը:

 

«Հարց իշխանավորին» հաղորդման տաղավարում Արտակ Մուրադյանի հյուրը ՀՀԿ պատգամավորության թեկնածու Գագիկ Մինասյանն է: Մինասյանը պարզաբանում էˋ ՀՀԿ-ի քարոզարշավի հիմնական մասնակիցներն են վարչապետ Կարեն Կարապետյանը, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, քանի որ քարոզարշավի ընթացքում հիմնական գործող անձը պետք է լինի վարչապետը. նա է լինելու ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուն խորհրդարանական ընտրություններից հետո: «Արփինե Հովհաննիսյանի ներկայությունը «մեսիջ» է կանանց, իսկ Վիգեն Սարսյանի ներկայությունըˋ երիտասարդությանը»,- նշում է Գագիկ Մինասյանը: ՀՀԿ թեկնածուն անդրադառնում է արտագաղթի խնդրին: Մինասյանի գնահատմամբ այդ խնդիրը հատուկ է մի շարք երկրներին և դրանում ամենևին չկա ՀՀԿ-ի մեղքը: Մինասյանը ընդգծում էˋ հանրապետականների աշխատանքի շնորհիվ է վերջին 5 տարիներին էականորեն բարձրացել ժողովրդավարության մակարդակը: