ԼՐԱՀՈՍ
01 Nov 2024
Լավրովը ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ կայցելի ԵՄ
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2024 թվականի դեկտեմբերին ծրագրել է աշխատանքային այց կատարել Մալթա, գրում է Ведомости թերթը։
ՌԴ ԱԳ նախարարը ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ կայցելի ԵՄ երկիր։ Վերջին անգամ Լավրովը ԵՄ տարածքում եղել է 2021 թվականին, երբ Ստոկհոլմում մասնակցել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի հանդիպմանը։
ABC MEDIA -ն է փոխանցում