ԼՐԱՀՈՍ
01 Nov 2024
«Ռուսաստանը և Վրաստանը հարևաններ են` ընդհանուր հավատով և պատմությամբ»․ Մեդվեդև
Ռուսաստանը և Վրաստանը հարևաններ են` ընդհանուր հավատով և պատմությամբ, իսկ 2008 թվականին Հարավային Օսիայում տեղի ունեցած պատերազմի համար պատասխանատվություն է կրում միայն Վրաստանի այն ժամանակվա նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
Մեդվեդևը նշել է, որ Եվրամիության և ՆԱՏՕ-ի նկատմամբ վերաբերմունքը Վրաստանում փոխվել է․
«ՆԱՏՕ-ն ռազմական դաշինք է, Եվրամիությունը բավական հեռու է դրանից, ես չեմ էլ խոսում ԱՄՆ-ի մասին»,-ասել է նա։
Աղբյուրը՝ 24news