Ոստիկանության գործողությունները չեն հիմնավորվում մարդու ազատության սահմանափակման՝ իրավախախտում կատարած լինելու «հիմնավոր կասկածի» չափանիշին․ ՔԻՀԿ
Ոստիկանության գործողությունները չեն հիմնավորվում մարդու ազատության սահմանափակման՝ իրավախախտում կատարած լինելու «հիմնավոր կասկածի» չափանիշին
Ս.թ. հոկտեմբերի 29-31 Երևանում իրավապահների կողմից իշխանության առերևույթ չարաշահման հատկանիշներով ազատությունից զրկվել են 9 քաղաքական ակտիվիստներ։
ՔԻՀԿ-ն ընդգծում է, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումները պետք է իրականացվեն բացառապես օրենքով սահմանված նպատակներով՝ անշեղորեն պահպանելով օրինականության, մարդու իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության և գերակայության սկզբունքները։
Նմանատիպ դեպքերի շարունակական բնույթը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումների լույսի ներքո, կարող է վկայել նաև ՄԻԵԿ 18-րդ հոդվածի խախտման մասին, այն է՝ հիմնարար իրավունքների սահմանափակումները պետության կողմից կիրառվել են կոնվենցիայով չնախատեսված նպատակներով։
Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն