«Դու ո՞վ ես, որ գնաս գյուղ քեզ քվե տված մարդկանց սպառնալիքով ասես, որ եթե չհամաձայնեք՝ պատերազմ է լինելու ձեր պատճառով»․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին
«Դու ո՞վ ես, որ գնաս գյուղ, քո սեփական ժողովրդին, քեզ քվե տված մարդկանց սպառնալիքով ասես, որ եթե չհամաձայնեք՝ պատերազմ է լինելու ձեր պատճառով, չեմ կարող երաշխավորել։
Դա ի՞նչ ղեկավարություն է, երկրորդը չկա մոլորակի վրա»,- պայքարի առաջնորդն է ասում վարչապետի աթոռը զբաղեցնող անձի մասին։
Ժղովրդին բացատրում է Բագրատ Սրբազանը, որ այդ «մարդն անում է այն, ինչ թելադրում են Ադրբեջանից ու Թուրքիայից»։
Հիմա էլ ասում են Սահամանդրությունը փոխեք․
«Սրանք Սահմանադրությունը չէ, որ փոխում են, այլ մեր պետությունն են փոխում ամբողջությամբ, տրամաբանությունն են փոխում, մեր ապրելու իրավունքն են փոխում, ինքնությունն են փոխում»։
Կարևոր հիշեցում է անում Բագրատ Սրբազանը․
«Հեյդարի որդին ասում էր՝ փակ դռների հետևում մեզ ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը, տեսե՛ք`որտեղից ուր ենք հասել։
Սահմանադրությունը չի ստացվելու փոխել, և նրանք լինելու են իրենց կարևոր տեղերում»։
Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան