ԼՐԱՀՈՍ
30 Oct 2024
Գերիների վերադարձի պահանջով նստացույցի 14-րդ օրն է
Գերիների վերադարձի պահանջով նստացույցի 14-րդ օրն է։ Կառավարության շենքի դիմաց նստացույց անող Վահագն Չախալյանին են միանում տարբեր մարդիկ․ պատերազմում զոհվածի ծնողներ՝ հայրենիքի հայրեր ու մայրեր, սփյուռքից ժամանած մարդիկ։
«Կամք» նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը պահանջ ունի․ Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիների ու պատանդների հարցը հրատապ դարձնել իշխանավորների համար։
Նստացույցին միացած մարդիկ կարևորում են նաև այն, որ այսպիսով հասարակ մարդիկ՝ անցորդները նույնպես կհիշեն, որ Բաքվում մեր հայրենակիցները ենթարկվոււմ են կտտանքների, շատերին դատում է Բաքուն՝ շինծու գործերով։ Ուստի՝ գերիների՝ այս գերզգայուն թեման պետք է մնա հայկական օրակարգի առաջին մասում, քանի չեն վերադարձել հայ գերիները։