ԼՐԱՀՈՍ
30 Oct 2024
«Բերման են ենթարկվել երիտասարդ 4 ակտիվիստներ, որոնցից երկուսը ձերբակալվել են»․ Խուդոյան
«Երևանում տեղի է ունեցել ոստիկանական հերթական ապօրինությունը։ Օպերատիվ կեղծ տվյալների հիման վրա, իբր ապօրինի զենք պահելու կասկածով, բերման են ենթարկվել երիտասարդ 4 ակտիվիստներ, որոնցից երկուսը ձերբակալվել են։
Քանի որ արդեն չափն անցել են, առաջիկայում կներկայացվի հաղորդում օպերատիվ տվյալներ կեղծող ոստիկանների դեմ` այս պահին կամ հետագայում քրեական պատժի ենթարկելու համար։
Երիտասարդները որևէ հակաիրավական արարք չեն կատարել ու հետապնդվում են իրենց քաղաքացիական դիրքորոշումը պաշտպանելու համար»։
Հովհաննես Խուդոյան
Փաստաբան