ԼՐԱՀՈՍ
29 Oct 2024

«Հենց հիմա վերևում մեր թշնամիներն են կանգնած, բայց Հայաստանի իշխանությունները պապանձվել են»․ Բագրատ Սրբազան

«Հենց հիմա վերևում մեր թշնամիներն են կանգնած, բայց Հայաստանի իշխանությունները պապանձվել են»․ Բագրատ Սրբազան

«Հենց հիմա վերևում մեր թշնամիներն են կանգնած, բայց Հայաստանի իշխանությունները պապանձվել են, մի բառ անգամ նրանց չեն ասում, բայց մեզ՝ նրանց, ովքեր ասում ենք մենք պատիվ ենք ուզում, հայրենիք ենք ուզում, հաշտություն ենք ուզում հասարակական իմաստով, արդարություն ու ճշմարտություն ենք ուզում, ուզում ենք, որ թշնամությունը մեր տներից վերանա, ատելությունը մեր կյանքից հեռանա, ուզում ենք արժանապատիվ, կայուն, հզոր պետություն ունենալ, ուզում ենք որպեսզի աշխարհը մեզ հետ, ոչ թե մեր վրա խոսի, ահա այս իշխանությունները մեզ ինչ ասես, ասում են։իրենց թվեր էր պետք։

 

Մենք կանգնած ենք վճռական օրերի առջև, կանգնած ենք հայրենիքը մաս-մաս հանձնելու առջև։ Ոմանք, այս ստախոսի գլխավորությամբ, հետ չեն կանգնելու այն ճանապարհից, որն իրենց պարտադրված է, ոչ թե բանակցված։

 

Այս կյանքում ոչինչ ինձ չի կարող վախեցնել, մահվան աչքերի մեջ էլ հազար անգամ նայել եմ, բայց նայել եմ նաև այն տղաների աչքերին, որոնց իմ ձեռքերով հուղարկավորել եմ։ Այո՛, դա էլ եմ տեսել և ինձ եմ տեսել այդտեղ, բայց ոչ այդ փառքով ու պատվով, այլ հատկապես անարգված։ Այն փառքն ու պատիվը որն իրենցն է, ես ինձ տեսել եմ այդ նույն կարգավիճակում, բայց անարգված ու անպատված։ Ես չեմ ուզում էդ օրը տեսնել ու ունենալ ու վստահ եմ, որ ամեն արժանապատիվ հայ նույն կերպ է մտածում»։

 

Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան